Վարդան Ոսկանյան. Հայաստանը կարող է ունենալ խիստ ազդեցիկ բարձրաշխարհիկ համակիր թավրիզեցիների
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բնիկ թավրիզեցիները ոչ միայն երբեք իրենց չեն նույնականացնում քաղաքի արվարձաններում հիմնականում 1970-ականներից հաստատված ղարադաղցիների հետ, այլ նաև որոշակի քամահրանքով են վերաբերում վերջիններիս՝ համարելով, որ նույնիսկ ատրպատականյան թյուրքերենի նրանց բարբառը կոպիտ է և ոչ սազական թավրիզեցուն։
Նույն Թավրիզում համաթյուրքական ակտիվ քարոզը Բաքվի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող տարբեր խողովակներով իրականացվում է հենց արվարձանաբնակ՝ հիմնականում Ղարադաղի գյուղերից գաղթած ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող երիտասարդության շրջանում, իսկ բարձր սոցիալական դիրքեր և նաև պաշտոններ զբաղեցնող բնիկ թավրիզեցիները, որքան էլ պարադոքսալ թվա, չափազանց բարեհաճ վերաբերմունք ունեն Հայաստանի և հայերի հանդեպ,՝ ներգրավված չլինելով պանթյուրքական գործընթացներում։
Ըստ այդմ, Հայաստանը մնացյալ Իրանի հետ կամրջող Ատրպատականի սիրտ Թավրիզում Ադրբեջանը՝ որպես համակիրներ, ունի արվարձանաբնակ ցածր խավերի մի հատվածին, իսկ Հայաստանը կարող է ունենալ քաղաքական, հասարակական և ֆինանսական առումով խիստ ազդեցիկ բարձրաշխարհիկ թավրիզեցիներին, սակայն ո՞վ է այս մասին մտածում ընդհանրապես»։
Բնիկ թավրիզեցիները ոչ միայն երբեք իրենց չեն նույնականացնում քաղաքի արվարձաններում հիմնականում 1970-ականներից հաստատված...
Опубликовано Vardan Voskanyan Четверг, 25 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում
- Վարդան Ոսկանյան. Ոչ ոք չի գալու և մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրները
- Վարդան Ոսկանյան. «Ցուցանակային պատերազմի» սկիզբը փաստացի ազդարարեց անձամբ Բաքվի բռնապետը
- Վարդան Ոսկանյան. Դեպի Իրան միջպետական նշանակության մայրուղին վտանգված է
- Վարդան Ոսկանյանը՝ տարածաշրջանի գնացքների ու ուղերձների մասին
- Վարդան Ոսկանյան. Մեր տարածաշրջանում մշակութային ազգերին, ցավոք, հարգում են միայն մի պարագայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին