Փաշինյանը, հիմնադրամն ու 52 մլրդ դրամը
Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 26-ին Երևանում կայացել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ Հարությունյանը նշել է, որ մարտի 25-ին կայացած համատեղ խորհրդակցության արդյունքում ընդունված՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումը առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում:
«Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Արցախին տրամադրվող 110 միլիարդ դրամի ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:
«Այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ, և ՀՀ կառավարությունը կտրամադրի ևս 52 միլիարդ դրամ»,- ասել է Փաշինյանը։
Փաստենք, որ 52 մլրդ դրամ կառավարությանը պատերազմի օրերին փոխանցվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից, մինչ այժմ չի ներկայացվել հաշվետվություն, թե ինչպես է ծախսվել աշխարհում սփռված հայերի հանգանականությունների արդյունքում հավաքված գումարը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին մասնակցելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես հայտարարել էր.
«Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։
Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։
Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։
Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ ոպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով»։
Հարակից հրապարակումներ`
- Արկադի Ղուկասյանը միանում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետին
- Ռոբերտ Քոչարյան. Կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» հիմնադրամի հեղինակությունը
- Հիմնադրամի 107 մլն դոլարից վճարվել են աշխատավարձեր, պարգևավճարներ և կանխիկացումներ են արվել. Արա Վարդանյան
- Օրը ցերեկով դրել 107 միլիոն դոլար լափել եք ու ձեզ թվում ա, որ մարսելու՞ եք. Արա Վարդանյանը՝ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան