Դատավորի դեմ վարույթ հարուցելու քաղաքացիների պահանջը միջամտություն է դատարանների անկախությանը. Հարությունյան
«Բնականաբար անընդունելի փոփոխություն է այն, որ քաղաքացիները կարող են դիմել դատավորի դեմ վարույթ հարուցելու պահանջով»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ իրեն հայտնի չէ աշխարհում որևէ նման դեպք, երբ քաղաքացին «ստանձնում» է մեղադրողի դեր՝ կարգապահական վարույթի շրջանակներում:
«Աշխարհում դա միջնորդավորված է տեղի ունենում: Պատճառաբանություններ եմ լսել, որ հեղինակները, գաղափարի կողմնակիցները մատնանշում էին՝ անձի իրավունքներից է բխում: Արդյոք անձի իրավունքներից է բխում, եթե անձը մասնագիտական հմտություններ չունի, արդյոք կարող է պաշտպանել մեղադրանքը դատավորի նկատմամբ, եթե դա միջնորդավորված չլինի», - ասաց Դավիթ Հարությունյանը:
Դատավորն ընդգծեց՝ դա միջամտություն է դատարանների անկախությանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորների ընդհանուր ժողովի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով
- Եթե ինձանից գործ վերցնեն, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ. դատավոր Դավիթ Հարությունյան
- ԳՇ պետի հայցադիմումը հետ է վերադարձվել՝ հայցատեսակի ոչ ճիշտ լինելու պատճառով. դատավոր
- «Ցանկացած իշխանություն էլ փորձելու է որոշակի ազդեցություն ունենալ, բայց դատավորը հենց ինքը պետք է դրանից հեռու մնա»
- ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց