«Ժողովուրդ». ՊՆ-ում առաջիկայում հրաժարականների շքերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում արշալույսները դեռևս խաղաղ չեն: Բանն այն է, որ, դատարանի որոշման հիման վրա, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը միացած 40 գեներալներից շատերը տարբեր խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել, թե ՊՆ-ում այդպես շարունակվել չի կարող, և միգուցե առաջիկայում հրաժարականների շքերթ լինի: Միևնույն ժամանակ գեներալների մի մասն էլ ասել է, թե այլևս այլընտրանք չկա, պետք է իրենք մնան և շարունակեն իրենց ծառայությունը՝ հանուն հայրենիքի և բանակի:
Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը ՊՆ-ում ներկայացվել է որպես ԳՇ պետ, սակայն Օնիկ Գասպարյանն էլ չի հանձնվում. իրեն ազատելու մասին որոշումը դատարանում վիճարկելուց զատ նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: