«Հրապարակ». Ինչ են պարզել իշխանությունները իրենց համար սոցհարցման արդյունքներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն իր համար սոցհարցումներ է իրականացրել և պարզել, որ ռեյտինգային ընտրակարգով լավագույն դեպքում 22-24 տոկոս ձայն է հավաքելու, քանի որ չունի հեղինակավոր թեկնածուներ, որոնք կկարողանան մարզերում չկողմնորոշված 42 տոկոս էլեկտորատին մոտիվացնել հօգուտ իշխանության։ Փոխարենը՝ համամասնական ընտրակարգի դեպքում 35-37 տոկոս տանելու հավանականություն կա։
Եվ որպեսզի ընտրությունից հետո այդ 35-ը դառնա 50+1, Նիկոլ Փաշինյանը փորձում է մի քանի դաշինք ձևավորել, որոնք առանձին կմասնակցեն ընտրապայքարին, իսկ ընտրություններից հետո «Իմ քայլի» հետ կոալիցիա կձևավորեն։ Դրանից մեկը, արդեն գրել ենք, Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան-Լևոն Շիրինյան և այլ իշխանամետների դաշինքը կարող է լինել, թեև Արամ Սարգսյանը բոլորին ասում է, որ մենակ է գնալու։
Բայց հնարավոր են նաև այլ կոնֆիգուրացիաներ։ Օրինակ՝ փաստաբան Նորիկ Նորիկյանին, որպես անհայտ ուժի, անցկացնել։ Բանակցություններ են գնում նաև ՀԱԿ-ի հետ։ Սակայն, նախնական տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ է իշխանամետ դաշտում դիրքավորվելուն, եթե մասնակցեն ընտրություններին, ապա կա՛մ միայնակ, կա՛մ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ։ Հիշեցնենք. Դեմիրճյանը մերժել էր Փաշինյանի՝ իր հետ գնալու առաջարկը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: