«Ազատագրված Արցախում ադրբեջանցիների գերեզմանները չէին ոչնչացվում»․ դիմում են BBC-ին
«Ազատագրված Արցախում ադրբեջանցիների գերեզմանները չէին ոչնչացվում»,-այս մասին ֆեյսբուքյան էջում, դիմելով BBC-ին, գրել է Նարինե Արզումանյանը՝ անդրադառնալով BBC News-ի «Լեռնային Ղարաբաղ. Անհետացած եկեղեցու առեղծվածը» ռեպորտաժի մի հատվածին, որում ցույց էր տրվում, թե իբր հայերը քանդել են ադրբեջանցիների գերեզմանները։
«BBC News-ը երեկ ցույց տվեց Ադրբեջանի կողմից գրավված Արցախի տարածքում ամբողջությամբ քանդված հայկական եկեղեցին, ապա հավասարեցնելու համար որոշ քարեր, որոնք ադրբեջանցիները հավաքում և ներկայացնում էին որպես «հայերի կողմից ավերված գերեզման։
Այս լուսանկարներն արվել են տարիներ առաջ Արցախում գտնվող Տիգրանակերտի հնագիտական վայրում»,- գրել է Նարինե Արզումանյանը՝ հրապարակելով նկարներ։
Հիշեցնենք, որ «Լեռնային Ղարաբաղ. Անհետացած եկեղեցու առեղծվածը» ռեպորտաժում BBC-ի թղթակից Ջոնահ Ֆիշերը հետաքննում է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում հայկական եկեղեցու անհետացումը: Ֆիշերը, որն այցելել է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, ցույց է տալիս, որ Մեխակավանի (Ջեբրայիլ) Ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերվել է։
«Ադրբեջանը հայտարարել է, որ էթնիկ հայերին ողջունում է Լեռնային Ղարաբաղում, բայց Հայաստանը նրան մեղադրում է տարածաշրջանում մնացած հայկական մշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներն ու հուշարձանները վնասելու և ոչնչացնելու մեջ: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ»,-ասվում է BBC-ի նյութում:
in liberated #Artsakh Azeris' graves were not being destroyed. #BBC_News yesterday showed the totally demolished...
Posted by Նարինե Արզումանյան on Thursday, March 25, 2021
Հարակից հրապարակումներ`
- Սբ․ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը խորհրդանշում է նաև Մերձավոր Արևելքի հնագույն կրոններից՝ քրիստոնեության տարածման արեալի կրճատումը․ իրանագետ
- ԱԳ նախարարի տեղակալը տեսակապով զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավարի հետ
- ՄԻՊ. Ադրբեջանի կողմից եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է՝ հայերի նկատմամբ տեղի են ունեցել էթնիկ զտումներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով․ Ադրբեջանն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԴԱԵՇ-ի ոճով
- BBC-ն փաստագրել է․ Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Մեխակավանի Ս. Աստվածածին եկեղեցին
- Արցախի ԱԺ նախագահը դիմել է ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԵԱՀԿ-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
- ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան