Իր առաջին ասուլիսում Բայդենը օգտագործել է «հուշող թերթիկներ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր առաջին ասուլիսում օգտագործել է «հուշող թերթիկներ», որոնք նկարագրել են ասուլիսին ներկա լրագրողների քաղաքականության և անհատականության առանցքային կետերը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Պետության ղեկավարի կողմից օգտագործված որոշ քարտեր ֆիքսվել են տեսախցիկների կողմից: Այսպիսով, դրանցից մեկը պարունակել է քննարկման հիմնական թեզերը և հիմնական վիճակագրությունը, իսկ մյուսը՝ այն լրագրողների լուսանկարները, որոնք ներկա են եղել ասուլիսին:
Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ մամուլի ասուլիսներում նշումների համար քարտերի օգտագործումը «աննախադեպ բան չէ»:
Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենի առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման 65-րդ օրը`մարտի 25-ին: Մամուլի հետ շփման ընթացքում պետության ղեկավարը հայտարարել է 2024 թ.-ին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի սենատոր. Բայդենի վարչակազմը չպետք է ամաչի վերադառնալ ՀԳՀԾ
- Ջո Բայդենն ինքնաթիռ բարձրանալիս ընկել է