Ադամ Շիֆ․ Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվեցիայի կոպտագույն խախում է
Կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով, հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվեցիայի կոպտագույն խախում է։ Նրա ջանքերով Կոնգրեսում շրջանառության է դրված բանաձև, որով պահանջվում է գործնական քայլեր այս ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։
«Մարդու իրավունքների ոտնահարման հարցերով զբաղվող կազմակերպությունների հավաքագրած փաստերը վկայում են, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: 200 ռազմագերիներ անօրինական կերպով դեռ պահվում են Ադրբեջանում և հետագա բռնությունների հավանականություն կա։ Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվեցիայի կոպտագույն խախում է և բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Գործընթացի ամեն վայրկյան ձգձգումը ավելացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների տառապանքները»,- ասում է Ադամ Շիֆը:
Ադամ Շիֆի կողմից շրջանառության մեջ դրված բանաձևը պահանջում է ամերիկյան վարչակազմից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ գերիների ազատ արձակման համար, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնել աշխատանքը ստեղծված իրավիճակի լուծման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան