Սուրեն Սարգսյան. Եթե ցանկանում ենք Արցախի նախագահի համար ընդգծել, որ նա միջին դասի պաշտոնյա է, ապա ամեն ինչ նորմալ է
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրել Երևանում երեկ կայացած ԱԳ նախարար Արա Այվազյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպման վայրին։
Նա ընդգծում է.
«Արտգործնախարարը Արցախի նախագահին ԱԳՆ-ում է ընդունում:
Եթե ցանկանում ենք ընդգծել Արցախի ու նրա ղեկավարի կարևորությունը, ապա Արցախի նախագահը պետք է ԱԳ նախարարին ընդուներ իր կեցավայրում, կամ Արցախի ներկայացուցչությունում:
Եթե ցանկանում ենք Արցախի նախագահի համար ընդգծել նրա կարգավիճակը՝ որպես միջին դասի պաշտոնյա, ապա ամեն ինչ նորմալ է»։
Արտգործնախարարը Արցախի նախագահին ԱԳՆ-ում է ընդունում: Եթե ցանկանում ենք ընդգծել Արցախի ու նրա ղեկավարի կարևորությունը,...
Опубликовано Suren Sargsyan Четверг, 25 марта 2021 г.
Հիշեցնենք, որ ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարտի 25-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի նախագահը կարևորեցին Հայաստանի և Արցախի կառավարման մարմինների միջև պարբերական շփումները և խորհրդակցությունները` տարածաշրջանում հայության առջև ծառացած խնդիրների համատեղ լուծման նպատակով:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման, այդ թվում` տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան