Ինչ աստիճանի աղաղակող էր ապօրինությունը, որ անգամ Նիկոլի ընտրած դատավորները հաստատեցին․ Սևակ Հակոբյան
Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Նիկոլը շրջափակեց դատարանների դռները, քրեական գործեր հարուցեց դատավորների վրա, Սահմանադրական դատարանի վրա մի քանի ուղղությամբ գրոհներ արեց, անգամ հանրաքվեի քարոզարշավ արեց, թույլ տվեց, որ կորոնավիրուսը մտնի Հայաստան ու 4 հազարից ավելի մարդ մեռնի, պատերազմ արեց ու տվեց հողերը, 5 հազար զոհ տվեց, Սահմանադրական դատարանի կազմ, ի վերջո, փոխեց ապօրինի ու էս բոլորը մեկ՝ Ռոբերտ Քոչարյանի գործի համար։
Ու էսօր Սսահմանադրական դատարանի՝ անգամ իր ընտրած դատավորները համարեցին, որ Ռոբերտ Քոչարյանի գործը հակասահմանադրական է։ Ուրեմն ինչ աստիճանի աղաղակող էր ապօրինությունը, որ անգամ Նիկոլի ընտրած դատավորները հաստատեցին»։
Մեկ այլ գրառմամաբ էլ Հակոբյանը հարց է բարձրացնում ՝ թե ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու, և ե՞րբ։
«Այն հոդվածը, որով Նիկոլի իշխանության գալուց հետո իմ երկրի երկրորդ նախագահին առաջադրվել էր մեղադրանք, այսօր ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր։ Այդ ընթացքում իմ երկրի նախկին նախագահը, փաստորեն, 1 տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, գտնվել է սահմանափակումների տակ և պարտադրված՝ ամեն երեքշաբթի եկել-կանգնել է դատարանի առաջ այն հոդվածով, որը Սահմանադրությանը հակասող էր դեռ էն գլխից։ Հիմա հարցս․ ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու, և ե՞րբ»,- շարունակել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան