Վան Գոգի նկարն աճուրդում վաճառվել է 16,2 միլիոն եվրոյով
Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վան Գոգի «Փողոցի տեսարան Մոնմարտրում» կտավը Փարիզի աճուրդում վաճառվել է 16,2 միլիոն եվրոյով։ Այս մասին գրում է kulturomania.ru-ն՝ հղում անեկով Sotheby's աճուրդի տան կայքին։
Նկարի գինը աճուրդը սկսվելուց տաս րոպե անց բարձրացել է՝ հասնելով 16,2 միլիոն եվրոյի։ Լոտի վաճառքի գինը եղել է 16 251 000 եվրո, նախնական արժեքը՝ 5-8 միլիոն եվրո։
«Փողոցի տեսարան Մոնմարտրում» կտավը Վան Գոգը նկարել է 1887 թվականին։ Այն նախկինում չէր ներկայացվել լայն շրջանակներին: Ստեղծագործությունը շուրջ մեկ դար պահվում էր փարիզյան ընտանիքի մասնավոր հավաքածուում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները