ԵՄ գագաթնաժողով. Պատվաստումը բավականաչափ առաջ չի գնում
Տեսակոնֆերանսի ձևաչափով ԵՄ գագաթնաժողովում հայտարարվեցին հետևյալ ցուցանիշները. 27 անդամ պետություններ երեք ամսվա ընթացքում ստացել են պատվաստանյութի 88 միլիոն չափաբաժին, օգտագործել 62 միլիոն, 18 միլիոնից մի փոքր ավելին պատվաստվել է երկու դեղաչափով, ինչը ԵՄ ընդհանուր բնակչության 4.1%-ն է կազմում: ԵՄ-ն ընդունում է, որ պատվաստումների մակարդակը բավականաչափ արագ առաջ չի գնում: Այս մասին գրում է Euronews-ը։
Երկրորդ թեման կանխարգելիչ դեղերի արտահանման կանոնների քննարկումն էր, արտահանումը կազմել է 77 միլիոն դոզա, որից մոտ մեկ քառորդը ուղարկվել է Բրիտանիա:
Նշվել է, որ Միացյալ Թագավորությունը պատվաստանյութի գեթ մեկ սրվակ չի մատակարարել ԵՄ-ին:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան սատարում է կանխարգելիչ դեղերի արտահանման խիստ սահմանափակումներին, մինչդեռ Գերմանիան և Նիդերլանդները ավելի մեղմ դիրքորոշում են ընդունում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ լիովին համաձայն են առկա արտահանման կանոնների հետ, բայց նաև նշել, որ չեն ցանկանա կտրուկ որոշումներ կայացնել, որոնք կարող են վտանգել ապրանքային հարաբերությունների համակարգը:
Նշվում է, որ Վաշինգտոնը երկու շաբաթ առաջ նախազգուշացրել էր Բրյուսելին, որ այն հավանություն չի տա ԱՄՆ-ում արտադրված պատվաստանյութերի արտահանման համար:
Սա դժգոհություն էր առաջացրել, սակայն ԵՄ ներկայացուցիչներն այս մասին ուղղակիորեն չեն ասել գագաթնաժողովին հրավիրված ԱՄՆ նախագահ Բայդենին: