Բելառուսը փոխել է «Եվրատեսիլի» երգը
Բելառուսական պետական մեդիահոլդինգի ղեկավարը հայտնել է, որ «Եվրատեսիլ»-ի համար նոր երգ է ընտրվել։ Առաջիկայում երգը կուղարկվի մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությանը։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։
Ավելի վաղ «Եվրատեսիլի» կազմակերիչներն առաջարկել էին Բելառուսին փոխել «Ես կսովորեցնեմ քեզ» երգը, քանի որ ստեղծագործության մեջ նկատել էին քաղաքական բաղադրիչ։ Երգը հեռացվել էր մրցույթի Յութուբ-ալիքից, իսկ Բելառուսի ներկայացուցիչներն ասել էին, որ նոր երգ են պատրաստում։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջ՝ Եվրատեսիլում Ադրբեջանի ներկայացուցչին զրկել մասնակցությունից հայերի դեմ ատելության խոսքի պատճառով
- «Եվրատեսիլի» կազմակերպիչները թույլ չեն տվել բելառուսական երգը