Ցանկացած բռնապետական հակում ունեցող ռեժիմին պետք են հավատարիմ ոստիկաններ.Գևորգ Գորիսյանը՝ ոստիկանների աշխատավարձների բարձրացման մասին
«Սա նախընտրական քայլ է, որովհետև հատկապես ընտրական պրոցեսներում իշխանություններին պետք է լինելու ոստիկանության հավատարմությունը և հետո՝ ցանկացած բռնապետական հակում ունեցող ռեժիմին պետք են հավատարիմ ոստիկաններ»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով ոստիկանների աշտավարձը 70-97 %-ով բարձրացնելու կառավարության որոշման մասին լրագրողի տված հարցին:
Պատգամավորը իր խոսքում քննադատության ենթարկեց նաև փակ-համամասնական ընտրակարգը պահնպանելու իշխանությունների ձգտումը:
Նա նկատեց, որ դեռ 2018 թվականին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկել էր բաց-համամասնական ընտրակարգի տարբերակը, որին սկզբում կողմ էին նաև «Իմ քայլը» խմբակցության քաղաքական ներկայացուցիչները, սակայն հետո պարզվել է, որ վարչապետի մոտ ինչ-որ առանձին բան են քննարկել, մշակել և ազգային ժողովում այդ կոնսենսուսը տապալվեց:
Ընդգծելով, որ 2019 թվականից մասնակցում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքներին՝ Գորգիսյանը սլայդներով լրագրողներին բացատրեց, թե ինչ է իրենից ենթադրում առաջարկվող բաց-համամասնական տարբերակը և որն է դրա առավելությունը:
Ըստ պատգամավորի՝ բաց-համամասնականի դեպքում լինելու են քաղաքացիներին հաշվետու պատգամավորներ, քանի որ նրանք ընտրելու են քաղաքական գործիչներին, իսկ փակի դեպքում ԱԺ պատգամավոր նշանակում է կուսակցության ղեկավարը, ղեկավար մարմինը, կամ ֆինանսավորողը և նրանք միայն կոճակ են սեղմում՝ հլու-հնազանդ ենթարկվելով իրենց քաղաքական առաջնորդին:
Բաց-համամասնականի դեպքում քաղաքացին կարողանում է ազդել ցուցակի համամասնության վրա՝ ընտրելով իր նախընտրած թեկնածուին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Գուրգեն Բաղդասարյանն էլ հավելեց, որ եվրոպական 15 երկրում բաց-համամասնական ընտարկարգն է գործում:
Անդրադառնալով լրագրողի հիշեցմանը, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պահելու են փակ-համամասնական ընտրակարգը՝ Գևորգ Գորգիսյանը շեշտեց. «Երևի «Իմ քայլը» ցանկանում է այս գլխացավանքից ազատվել, ուզում են, որ իրենց պատգամավորնեը չունենան կարծիք, մոտեցումներ, լինեն հաշվետու միայն կուսակցապետին և լինեն ընդամենը կոճակ սեղմողներ և երբևէ չհակաճառեն և խմբակցությունից դուր չգան»:
Ըստ պատգամավորի, եթե քաղաքական մեծամասնություը ընտրությունների ժամանակ գնալու է անարդարության, ապա վնասելու է քաղաքական պրցեսները, ընտրության լեգիտիմությունը, լարվածության թոթափմանը և ստեղծելու է պատրվակներ ընտրություններից հետո կրկին լարվծա վիճակներ առաջացնելու համար:
Գորգիսյանը վերջում հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը ցանկացած ընտարկարգով մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է: