Էրիկ Ալեքսանյանը նույն համոզման է՝ Դանիբեկյանի գործողությունը հանցագործության հատկանիշներ է պարունակում
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է.
«ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը Թամարա Գևորգյանն ընդդեմ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով, մերժեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և անփոփող թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատական ակտի պատճառաբանական մասին ծանոթ չլինելով՝ ոմանց պես ինձ թույլ չեմ տա այն մեկնաբանել։
Սակայն ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Աննա Դանիբեկյանի կողմից, առանց Թամարա Գևորգյանի թույլտվության, բժշկական տվյալ հանդիսացող տեղեկատվությունը դռնբաց դատական քննության ժամանակ հրապարակելը պարունակում է հանցագործության հատկանիշներ և շատ եմ ցավում, որ հիշյալ դատավորը դա «չնկատեց»:
Դատական ակտը ստանալուն պես այն միանշանակ կբողոքարկենք վճռաբեկության կարգով, քանզի ստացվում է, որ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պետությունը դիտարկեց որպես հանցագործություն, իսկ Թամարա Գևորգյանի մոտ համավարակի առկայության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը՝ ոչ (и смех и грех честное слово)։
Մեր իրավական վեճը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ շարունակվում է և վերջինս ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով չի դադարել մեր համար լինել անօրինական դատարան։
Հ.Գ. Մտքով առողջ եղեք»։
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը Թամարա Գեւորգյանն ընդդեմ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով,...
Опубликовано Erik Aleksanyan Четверг, 25 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այդ ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ եք իրականացնում ինձ փնտրելու ուղղությամբ
- Էրիկ Ալեքսանյան. Դանիբեկյանի՝ նման պատճառաբանություններով որոշումը հարց է առաջացնում
- Արմեն Գևորգյանի պաշտպանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Դանիբեկյանին
- Փաստաբան Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան