
«Ալիև տեռորիստ» վանկարկումներով իսրայելահայերը Թել Ավիվում բողոքի ակցիա են անցկացրել
Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի դիմաց իսրայելահայերը և հայերին աջակցող հրեաները բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Իսրայելից դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Այս մասին տեղեկանում ենք Իրայելում հայ համայնքի ֆեյսբուքյան էջից։
Բողոքի ակցիայի մասնակիցները ցուցադրել են վաճառված զենքի տեսակների նկարները՝ ներկված կարմիրով։ Նրանք վանկարկել են «Ալիև տեռորիստ», «Ալիև տեռորիստ» ։ Նրանք հայտարարել են, որ Ադրբեջանը արցախյան 44-օրյա պատերազմից հետո շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը` եկեղեցիներ է ավերում, գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում:
Հավաքվածները ծածանել են Հայաստանի, Իսրայելի դրոշները, ինչպես նաև պարզել են Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դատապարտող պաստառներ: