Թուրքիան հունիսին նախատեսում է ավարտել կորոնավիրուսի դեմ պատվաստումները
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը նախատեսում է հունիսին ավարտել բնակչության պատվաստումները կորոնավիրուսի դեմ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Հուսով ենք, որ պատվաստումների գործընթացը կավարտվի մայիս-հունիս ամիսներին և մինչ ամառ մենք վերջապես կկարողանանք վերադառնալ բնականոն կյանքի»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով, երկիրը համաձայնել է գնել չինական պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին, որի կեսը դեռ չի առաքվել:
«Բայց մենք նաև պատվաստանյութերի շուրջ բանակցություններ ենք վարում այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ: Ռուսական պատվաստանյութը կմեղմի իրավիճակը», - ասել է Էրդողանը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլլերներ կիրառող անձանց մոտ պատվաստումից հետո հնարավոր են բարդացումներ. վարակաբան
- ԵՄ գագաթնաժողով. Պատվաստումը բավականաչափ առաջ չի գնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները