Կորոնավիրուս. BioNTech-ը և Pfizer-ը սկսում են երեխաների պատվաստանյութերի փորձարկումները
Աշխարհը պայքարում է COVID-19 համաճարակի դեմ: Երկրները պատվաստում են իրենց բնակչությունը: Ըստ Worldometer կայքի՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր այս վարակը հայտնաբերվել է մոլորակի ավելի քան 126 միլիոն բնակիչների մոտ: Ավելի քան 2.7 միլիոն մարդ մահացել է COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ: Ապաքինվել է ավելի քան 101 միլիոն հիվանդ: Այս մասին գրում է DW-ն։
Գերմանական BioNTech ընկերությունը և ամերիկյան Pfizer կոնցեռնը, հետևելով Moderna և AstraZeneca արտադրողներին, հայտարարել են երեխաների պատվաստանյութի կլինիկական փորձարկումների սկսման մասին:
«Մեր գործընկեր BioNTech-ի հետ միասին մենք պատվաստանյութը ներարկեցինք առողջ երեխաների առաջին խմբին», - հայտարարել է Pfizer-ը:
Ակնկալվում է, որ ուսումնասիրությունների ընթացքում հետազոտվելու է պատվաստանյութի անվտանգությունը, արդյունավետությունը 6 ամսականից մինչև 11 տարեկան տարիքային խմբում: Ըստ ծրագրի՝ BioNTech-Pfizer-ը երեխաների համար կօգտագործվի 2022-ի սկզբից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան