«Հրապարակ». ԲՀԿ-ն առաջնորդվում են «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքումդ պահի» կարգախոսով
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժումը ընտրությունների մասին հայտարարությունից հետո որոշել է չդադարեցնել լոկալ ակցիաները, իսկ մարտի 28-ին հանրահավաք կանի։ Նպատակը՝ ցույց տալ, որ չի փոխվել պայքարի վճռականությունը։ Մասնակցելու է նաև Ծառուկյանը։
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հարցին՝ եթե գնում եք Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների, ինչո՞ւ եք մնում ՀՓՇ կազմում, ասաց՝ ԲՀԿ-ն չունի երաշխիք, որ Փաշինյանը ապրիլի 20-ից հետո հրաժարական կտա։ Ապա համաձայնեց, որ իրենք առաջնորդվում են «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքումդ պահի» կարգախոսով։
Ապրիլի 1-ից ՀՓՇ-ն մարզեր կայցելի, առաջիկայում կվերսկսի պատգամավորների տների մոտ «դավաճան» գրությամբ պլակատներ դնելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: