Իր ստի մեջ Փաշինյանը պահել է այն պատրանքը, որ վարչապետ է, բայց՝ վարչապետ չէ. հոգեբան
«Իր ստի մեջ ինքը պահում է այն պատրանքը, թե վարչապետ է, բայց ինքը վարչապետ չէ, դրանով է բացատրվում նրա ամբիվալենտությունը (երկարժեքություն), երբ Փաշինյանը նախադասության սկզբում մի բան է ասում, ստորակետ է դնում և լրիվ հակառակ բանն ասում»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց հոգեբան Իրինա Ծատուրյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակին:
Ըստ հոգեբանի՝ մինչև պատերազմը Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հարմար տեղավորվել եին, պատերազմի առաջին կեսին էլ դեռ լավ է եղել վիճակները, բայց նոյեմբերի 9-ին արդեն նրանց վիճակը վատացել է:
«Իրենց աթոռների մեջ արդեն բզեր են առաջացել, իրենք հանգիստ նստած չեն, այն երևում է թե՛ ելույթների բովանդակությունից, թե՛ ձևից, երբ իրարամերժ բաներ են ասում»,- նկատեց Ծատուրյանը:
Նա շեշտեց, որ Փաշինյանի կողքիններն ընդհանրապես չեն խոսում, ինչը բնորոշ չէ տղամարդկանց և մյուս կողմից էլ նրանք արդեն մտահոգված են իրենց ապագայով:
Հոգեբանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ իշխանությունները չեն հանդիպում հասարակության, մտավորականության հետ, ինչպես դա արվում էր 1990-ականների հեղափոխությունից հետո և եզրակացրեց, որ վախենում են, ինչից էլ հետևում է նրանց ցինիզմը:
Մարինա Ծատուրյանի խոսքով՝ մինչև նոյեմբերի 9-ը կար մի իրավիճակ, որ չնայած տխուր էր, պատերազմ, բայց երկակիություն չկար, իսկ դրանից հետո ամբիվալենտ վիճակ է, երբ տարբեր իրարամերժ հայտարարություններ են ուղղվում հասարակությանը և վերջինս չունի բավարարված վիճակ:
«Եթե նոյեմբերի 9-ից անմիջապես հետո հասարակության մի մասն «այո» էր ասում այս կառավարությանը, մյուս մասը՝ «ոչ», ապա ներկայում աստիճանաբար ձևավորվում է երրորդ խումբը»,- հայտարարեց հոգեբանը և այդ երևույթը բացատրեց նրանով, որ շատերը հիասթափվում են արդյուքների բացակայությունից և հետ են կանգնում ակտիվ գործողություններից:
Նրա համոզմամբ, եթե նոյեմբերի 9-ին հաղթանակ չապահովվեց գոնե հիմա պետք է այն ապահովվի, որովհետեև, եթե ներկայիս կառավարությունը չգնա, այն կլինի ժողովրդի պարտությունը:
Հոգեբանը պնդեց՝ մեծանում է այն խումբը, որ հիասթափվում են թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա