Նաիրա Կարապետյան. Հայեր, իսկ տեղյա՞կ եք, որ «Ադրբեջանի մտավորականները» դիմել են ՅՈւՆԵՍԿՕ
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը գրում է.
«Հայեր, իսկ տեղյա՞կ եք, որ «Ադրբեջանի մտավորականները» դիմել են ՅՈւՆԵՍԿՕ՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի տարածքում գտնվող «ադրբեջանական մշակութային ժառանգությանը» սպառնում է տոտալ վերացում:
Հայեր, իսկ տեղյա՞կ եք, թե ինչ են պահանջում ադրբեջանցի մտավորականները: Այո, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստանից պահանջի տրամադրել մանրամասն հաշվետվություն՝ «Ադրբեջանի ժողովրդին պատկանող մշակութային ժառանգության ներկա վիճակի վերաբերյալ:»:
Իսկ հիմա կարևորը՝ նրանք ակնկալում են, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստան ուղարկի փորձագիտական խումբ՝ «տեղում ադրբեջանական բազմադարյա պատմական և մշակութային ժառանգության վիճակին ծանոթանալու համար»:
Իսկ ի՞նչ ենք անում մենք: Այո, Շուշիի Ղազանչեցոցի, Կանաչ ժամի, Մեխակավանի Սուրբ Աստվածամայրի նկարները դնում ֆեյսբուք և վրդովված հայերեն գրառումներ անում…
…Եվ ամբողջ թափով շարունակում Ադրբեջանի հետ ճանապարհային ինֆրաստրուկտուրաները բացելու գործընթացը:
Հ.Գ. Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կաներ Ադրբեջանը, եթե մեզ մոտ լինեին մոտ 200 ադրբեջանցի գերի, և մենք հրաժարվեինք վերադարձնել նրանց…»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՀՀ-ն վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթություն. Պետրոսյան
- Մեխակավանի ս. Աստվածածին, Շուշիի «Կանաչ Ժամ»-ը եկեղեցիները ավիրելու փաստերը կդարձվեն քննության առարկա
- BBC-ն փաստագրել է․ Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Մեխակավանի Ս. Աստվածածին եկեղեցին
- Արցախի ԱԺ նախագահը դիմել է ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԵԱՀԿ-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
- Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին արդեն ավերված է. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան