Նիկոլը թաթար-մոնղոլների պես հարձակվեց հայոց պետականության վրա. Ռազմիկ Դավոյան
«Ստորության, դավաճանության, մոլեգնության, ինքնահիացվածության... դաշտը այնքան է քննարկվել արդեն, այնքան շատ է խոսվել դրա մասին, որ ես հիմա, եթե փորձեմ ինչ-որ բան ավելացնել, չի ստացվի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
Նրա խոսքով, հայոց պետականության վրա հարձակվեց մի հորդա, որը կազմավորվել էր հենց հայի ներսում՝ ստախոսության, սուտ խոստումների հիմքի վրա։
«Նիկոլը թաթար-մոնղոլների պես հարձակվեց հայոց պետականության վրա...։Ամեն մարդ մի ձգտում ունի և ուզում է հասնել դրան։ Իրենք իրենց խոստացել էին, որ նախկիններից հրաժարվելու դեպքում 3000 դոլարանոց իկրա են առնելու և ռուսական սև հացի ու կարագի հետ ուտելու են՝ ժողովրդին ցույց տալուց հետո, իհարկե։ Եվ երբ ցույց տվեցին, ժողովրդին թվաց, թե իրեն էլ կտան այդ իկրայից, որ ուտի։ Ժողովրդի խաբվածությունը շատ ցավալի իրողություն է, բայց ես ուզում եմ այդ խաբվածներին ասել՝ նայե՛ք, երբ դուք ունեք այդ խաբվածության զգացում, ուրեմն պետք է բարձրացնեք ձեր գլուխն ու ասեք, որ խաբվել եք»,- նկատեց նա։
Ռազմիկ Դավթյանը դիմեց աշխարհի բոլոր հայերին, և ասաց, որ իրենք իրավունք չունեն մոռանալ, որ Արցախը, Նախիջևանը, Վանը, Ղարսը, Էրզրումը, Մասիսը հայրերինն են։
«Ամեն հայ, աշխարհի որ կետում էլ ապրի, երբեք չպետք է մոռանա, որ այդ ամենն իրենն է։ Իմ կոչը նրա համար չէ, որ այդ մարդիկ վեր կենան ու աղաղակեն, այլ ուղղակի այդ մարդիկ երբեք չպետք է մոռանան, իրենց հիշողությունը չպետք է անջատեն դրանից։ Հիշողությունը հզոր ուժ է. եթե դու հիշում ես, ուժը քո ներսից չի ջնջվում»,- կարծիք հայտնեց նա, ապա հավելեց՝ դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ջնջում է անցածն ու զրո կետից է սկսում։
Ըստ բանաստեղծի, զարմանալի բան է. մարդու այն տեսակը, որը գրոհել է հայոց պետականության բջջի վրա, անճանաչելի է։ Նա նկատեց՝ մարդու այդ որակը հայ ժողովուրդը չի ունեցել, դա ընդհանրապես մարդկության մեջ չի եղել։
«Մենք պետք է հաշվի չառնենք այդ տեսակի կարծրանալը, և պետք է ցուցադրենք մեկ ուրիշ կարծրություն։ Թե չէ իրենք իրենց կարծրությունն օգտագործում են պետականությունը փշրելու, ոչնչացնելու համար, որը պայմանավորված է իրենց ստոր դաշինքով՝ թուրքերի և ադրբեջանցիների հետ»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Ռազմիկ Դավոյանը նշեց, որ չի մեղադրում Թուրքիային և Ադրբեջանին, որ իրենց աջակցությունն են հայնտել Նիկոլ Փաշինյանին, քանի որ դա ամենաշահեկան պահն էր երկրագնդի վրա և ժամանակի մեջ, որ իրենք կարող էին իրենց նպատակների համար օգտագործել։
«Մենք որ կադրեր ենք դիտում հոգեբուժական հաստատություներից, տեսնում ենք մարդիկ, որ ասում են՝ ես Նապոլեոնն եմ, Կեսարն եմ..., այդպիսի կերպար է նաև Նիկոլը»,- նշեց նա։