Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից
Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։ Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։
«Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։
Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է հակասահմանադրական։
Հարակից հրապարակումներ`
- Նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածները ընդունեցին դրա հակասահմանադրականությունը․ Մելիքյան
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան