Սբ․ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը խորհրդանշում է նաև Մերձավոր Արևելքի հնագույն կրոններից՝ քրիստոնեության տարածման արեալի կրճատումը․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Մեխակավանի (ադրբ․՝ Ջաբարայիլ) Սբ․ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, բարբարոսությունը պետական մակարդակի հասցրած ադրբեջանցի բաշիբոզուկների կողմից, ցավալիորեն խորհրդանշում է, որ հայության բնակության գոտիների հետ զուգահեռ, կրճատվել է նաև Մերձավոր Արևելքի հնագույն կրոններից՝ քրիստոնեության տարածման արեալը։
Պատկերավոր ասած՝ սուրբ Մարիամ Աստվածածնի հովանին Արաքսի ափերի հյուսիս-արևելքում հայության դուրս մղումից ի վեր այլևս չի տարածվում, մինչդեռ միջազգային և տարբեր ազդեցիկ երկրների քրիստոնեական կառույցների հետ լոբբիստական աշխատանքներ տանող պետական որևէ կառույց Հայաստանում, ըստ էության, գոյություն չունի, քանզի մեզանում դեռևս օրակարգ թելադրողների համար շատ ավելի «կարևոր» է փետրվարը 29 օր է ունեցել, թե՝ 28 անիմաստ խոսույթը»։
Նշենք, որ BBC-ն իր ռեպորտաժում բացահայտել ու փաստագրել է, որ Մեխակավանի Ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերվել է։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարարի տեղակալը տեսակապով զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավարի հետ
- Եթե ՀՀ-ն վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթություն. Պետրոսյան
- ՄԻՊ. Ադրբեջանի կողմից եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է՝ հայերի նկատմամբ տեղի են ունեցել էթնիկ զտումներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով․ Ադրբեջանն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԴԱԵՇ-ի ոճով
- Արցախի ԱԺ նախագահը դիմել է ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԵԱՀԿ-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
- ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին