Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել 6 հեռուստաընկերություններին
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել 6 հեռուստաընկերությունների։ Ի թիվս այլ հարցերի, Մանուկյանն անդրադարձել է նաև արտահերթ ընտրություններին և առաջիկայում սպասվող հանրահավաքին։
«17 կուսակցություններից ֆորմալ կերպով դուրս է եկել միայն մեկ կուսակցություն։ Իհարկե, երբ որոշ կուսակցություններ պատրաստվում են արտահերթ ընտրությունների, դա արդեն առաջացնում է պրոբլեմներ, բայց նույնիսկ նրանց էլ է ձեռնտու, որպեսզի այս ալիքը պահպանվի։ Այսինքն՝ այդ մի հարցում բոլորս միասնական ենք՝ Նիկոլ Փաշինյանին պետք է գցել»,- ասել է Վազգեն Մանուկյանն՝ ավելացնելով, որ ծրագիրը փոխվում է:
Անդրադառնալով շարժման կառավարության կազմ ներկայացնելուն վերաբերող հարցին, Մանուկյանը նշել է․
«Ես կողմնակից չեմ կառավարության կազմ ասելուն, հատկապես, երբ ձևավորված վերջնական կազմ չկա, բայց ցույց տալ թիվ՝ 5-6 հոգի, որոնք կառավարության մեջ աշխատելու են, ինչ-որ ժամանակ անց ցույց կտանք, երբ այս գործընթացները շարունակվեն»:
Ինչ վերաբերում է մարտի 28-ին սպասվող հանրահավաքին, ապա Վազգեն Մանուկյանն ասել է, որ նախ և առաջ այն ստուգատես է։
«Այն հիասթափությունից հետո, որը մենք ապրեցինք շտաբի պետի նշանակման-հանման հարցերով, այնուհետև ընտրությունների օր նշանակվեց, տարբեր կուսակցություններ սկսեցին տարբեր կերպ իրենց պահել, հետաքրքիր է ովքեր կլինեն, ոնց կլինի։ Երևի թե դա ինչ-որ բանի սկիզբ է»,- ընդգծել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին