Տնտեսական ահաբեկչությունը երկրներին թույլ չի տալիս դեղորայք և բժշկական սարքավորումներ ձեռք բերել․Իրան
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին ասել է, որ տնտեսական ահաբեկչությունը թիրախավորված երկրներին զրկում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար անհրաժեշտ դեղորայքին, բժշկական ծառայություններին և սարքավորումներին հասանելիությունից: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հինգշաբթի օրը, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման թեմայով խորհրդարանների նախագահների 4-րդ համաժողովում, Աբուլֆազլ Ամուին հայտարարել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը ջանք չի խնայել այս համաճարակը վերահսկելու համար»։
Ամուին հավելել է, որ իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն առանցքային դեր է ունեցել Իրանի խաղաղ միջուկային և բժշկական ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները