Ֆիլլերներ կիրառող անձանց մոտ պատվաստումից հետո հնարավոր են բարդացումներ. վարակաբան
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու Հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն այսօր հայտնել է, որ հաճախ ֆիլլեր (կոսմետիկ միջոց, որ կիրառվում է շրթունքի ծավալի մեծացման կամ կնճիռների հարթեցման համար) օգտագործող անձինք, հնարավոր է, պատվաստվելուց հետո բարդություններ ունենան: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Ըստ վարակաբանի` Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստվելուց առաջ բժիշկը հարցնելու է՝ արդյո՞ք պացիենտը կիրառել է ֆիլլեր:
«Նրանց մոտ, ովքեր հաճախ են կիրառում ֆիլլեր, կոնկրետ Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո հնարավոր է տեղային բարդացումներ նկատվեն»,- հայտարարել է Գամկղրելիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին