«Իրավունք». «Ազգային անվտանգության ապահովումը բացակայում է»
«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զգուշացնում է, որ ժամանակին Թուրքիան էր համարվում ամբողջ աշխարհի գաղտնի հատուկ ծառայությունների հավաքակայանը, հետագայում այն տեղափոխվեց Լիբիա, ապա Սիրիա, իսկ սիրիական պատերազմից հետո՝ Հայաստան:
Նրանց նպատակն էր ոչնչացնել տեղական հատուկ ծառայությունները, ինչը և արվեց: Արդյունքում հիմա մեզ մոտ հատուկ ծառայությունները հիմնականում զբաղված են տնտեսական հանցագործություններ բացահայտելով և կատարում են պատվերներ, իսկ Ազգային անվտանգության ապահովումը բացակայում է:
Հայաստանում կան շատ ամերիկյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք թաքնված կատարում են իրենց գործը: Նրանք հանգիստ անում են՝ ինչ ցանկանում են: Նրանց ազատ տեղաշարժը պետք է կանխել: Պետք է արմատախիլ անել նրանց մեր երկրից, քանի որ դրանք Հայաստանի գլխավոր թշնամիներն են: Այդպիսի փաստերը պետք է հետազոտի Հայաստանը՝ Ռուսաստանի հետ միասին: Սա պետք է միասին անել, և այն կլինի երաշխիքը հայ-ռուսական բարեկամության»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: