Քաղաքագետ. Ի պատիվ նախագահների իրենք այդ քայլը կատարեցին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ինչը կարող է ստիպել, մի կողմ դնելով անձնական ու քաղաքական տարաձայնություններն և անցյալի ուրվականները, սեղանի շուրջ նստել Հայաստանի ու Արցախի նախագահներին։ Միայն մեկ բան' պետականության վտանգի զգացողությունը, որի առջև ամեն ինչ երկրորդական նշանակություն է ստանում։
Ի պատիվ նախագահների իրենք այդ քայլը կատարեցին։
Հայաստանի իշխանությունն այսօր բռնազավթված է օտար ուժերի խամաճիկների կողմից, նման 5-րդ շարասյուն։ Փողոցում էլ է ձևավորվել։
Մեր այսօրվա հիմնական խնդիրն պետության ազատագրումն է, հետո արդեն պետք կլինի մտածել, թե այս վիճակից ոնց ենք դուրս գալու։ Բայց դա հետո։
Այս առումով նախագահների նախաձեռնությունը շատ կարևոր է»։