Արամ Վարդևանյան. Քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով երեկ ՍԴ կողմից կայացրած որոշմանը հաջորդած զարգացումների մասին, գրում է.
«Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը ՀԱՏՈՒԿ առանձին կարգավորում ունի քրեական օրենսգրքի դրույթը ՍԴ որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ մասում՝ հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Հենց սահմանադրական օրենքի ուժով առանց ԱՄԲՈՂՋ որոշումը նայելու արձանագրվում է, որ 300․1-րդ հոդվածը իրավական ուժը կորցրել է ընդունման պահից՝ այսինքն 2009 թվականից։
Կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ չեն եղել Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշման եզրափակիչ մասի հրապարակումը արձանագրելուց։ Հետևաբար քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու, այն այլևս գոյություն չունի քրեական օրենսգրքում, իսկ առկա քրեական գործով քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ՝ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ։
Հետևաբար Դատախազությանը պարզապես առաջարկում եմ կարդալ նշյալ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը և վերջ։
Իսկ բոլոր մնացյալ ֆրուստրացիոն հոգեվիճակում գտնվողներին առաջարկում եմ հիշել 8-0 գեղեցիկ թիվը, որն արտահայտում է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄ ՁԱՅՆԵՐԸ և 0 ԴԵՄԸ»։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։
Կարճ պարզաբանում․ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը ՀԱՏՈՒԿ առանձին կարգավորում ունի քրեական օրենսգրքի...
Опубликовано Aram Vardevanyan Суббота, 27 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանին ազատազրկելու գործի հետևում կանգնած է Սորոսը. politik.am
- Արթուր Վանեցյան. ՍԴ որոշմանը պետք է հետևեն հրաժարականներ
- Կոչուբաև. «Կրելու ենք»-ը սկսվում է
- Բայց ՍԴ որոշումը բնավ չի նշանակում, որ հոդվածը հակասահմանադրական է. Հրանտ Սարկիսով
- Ղարամյան. Ամբողջ Հայաստանով մեկ լսվում է շակալների ոռնոցը
- Լուսինե Սահակյան. ՍԴ-ն փրկեց այսօրվա իշխանություններին ապագա մեղադրանքից ու պատժից
- Իրավունքի ուժով՝ ՍԴ-ը հաղթեց․ Էլինար Վարդանյան
- «Հայաստանն ու Արցախը որքան վնաս կրեց այդ ապօրինի հետապնդումից, դեռ հնարավոր չէ ամբողջությամբ պատկերացնել»
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
- Փաստաբան. ՍԴ-ն կամ պետք է վերահաստատի իրավական պետության հիմքերը, կամ վերջնականապես կոչնչացնի
- ՍԴ-ում որոշեցին Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել գրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան