Գեղամ Ստեփանյան. Հենց այս հստակ գիտակցումով ստանձնում եմ Արցախի ՄԻՊ պաշտոնը
Արցախի նորընտիր ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախին և ողջ հայությանը պատուհասած այս դժվարին ժամանակներում յուրաքանչյուրիս անհատական ջանքերի և մեր հավաքական պատասխանատվության շնորհիվ միայն կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերներն ու մեղմել մեր ժողովրդի հոգսերը:
Հենց այս հստակ գիտակցումով այսօրվանից ստանձնում եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ որպես հայրենիքիս և ժողովրդիս անմնացորդ ծառայելու և իմ բաժին պատասխանատվությունը պատվով կրելու նվիրական առաքելություն:
Պատիվ ունեմ ղեկավարելու մի կառույց, որը ինչպես նախկինում, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում իր կատարած աշխատանքով արժանացել է հանրության բարձր վստահությանը, և սահմանված նշաձողը ոչ միայն պետք է բարձր պահել, այլ անել ավելին՝ արդարացնելու հանրության ակնկալիքներն ու սպասումները:
Արժանին մատուցելով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին կառույցի կայացման գործում իրենց ավանդի համար՝ ակնկալում եմ նրանց աջակցությունը՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանության:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին՝ շնորհավորանքի և երկու կառույցների միջև արդեն իսկ առկա օրինակելի համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար:
Շնորհակալ եմ բոլորին իմ նկատմամբ ցուցաբերված վստահության, շնորհավորանքների և ոգևորող բարեմաղթանքների համար»։
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախին և ողջ հայությանը պատուհասած այս դժվարին ժամանակներում յուրաքանչյուրիս անհատական ջանքերի...
Опубликовано Гегамом Степаняном Пятница, 26 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան