Զելենսկին «նորմանդական քառյակին» կոչ է անում Դոնբասում զինադադար ապահովել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «նորմանդական քառյակի» ղեկավարներին կոչ է արել անել ամեն ինչ Դոնբասում ամբողջական ու համապարփակ հրադադարը պահպանելու համար: Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Մինչ այդ Դոնբասում Միասնական ուժերի ռազմական գործողության շտաբի մամուլի կենտրոնից հայտնել էին, որ Դոնեցկի շրջանի Շումի գյուղի մոտակայքում գնդակոծության ժամանակ սպանվել է չորս ուկրաինացի զինվոր, ևս երկուսը վիրավորվել են: Դոնբասի հարցով կոնտակտային խմբում Կիևի պատվիրակությունը հայտարարել է, որ պատրաստվում է արտակարգ ներքին հավաքի:
«Պատերազմի գինը մեր համարձակ և չընկճվող մարդկանց կյանքն է: Այսօր մենք կրկին կորցրեցինք Ուկրաինայի չորս պաշտպանի: Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում: Ես «նորմանդական քառյակի» բոլոր ղեկավարներին և գործընկերներին կոչ եմ անում անել ամեն ինչ ամբողջական և համապարփակ հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- գրել է Զելենսկին թվիթերի իր էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում