«Հրապարակ». Նազիկ Ամիրյանը, որոշել է նոր ԵԿՄ ստեղծել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի հերոս, այս իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկված և անցած տարի մահկանացուն կնքած ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի այրին՝ Նազիկ Ամիրյանը, որոշել է մի խումբ համախոհների, ազատամարտիկների հետ նոր ԵԿՄ ստեղծել։
Կազմակերպության անունը դնելու են «Հինգերորդ բրիգադ» ՀԿ։ Սա այն լեգենդար բրիգադն էր, որն արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղեկավարում էր Մանվել Գրիգորյանը և որը մեր հաղթանակների սիմվոլներից էր։
Մեզ ասացին՝ արդեն իսկ անդամագրվողների հոսք կա դեպի նոր ձևավորվող կառույցը, այդ թվում՝ Սասուն Միքայելյանի «Երկրապահից», սակայն Նազիկ Ամիրյանը ԵԿՄ անդամներին հորդորել է դուրս չգալ, կուռ պահել կառույցը, որ այն չպառակտվի։ Ասել է՝ անկախ այսօրվա ղեկավարությունից՝ ԵԿՄ-ն պետք է միշտ գործի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում