Ավելի քան 50 մարդ է այսօր զոհվել Մյանմայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ժամանակ
Ավելի քան 50 մարդ է զոհվել Մյանմայի մի քանի քաղաքներում հակակառավարական ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում: «Myanmar Now» լրատվական պորտալի տարածած տեղեկությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Զինվորական իշխանությունները նախօրեին իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով նախազգուշացրել են, որ բողոքի ցույցերին մասնակցող մարդիկ կարող են պատահաբար գնդակ ստանան գլխին կամ մեջքին: Վաղ առավոտից և շաբաթ օրվա ընթացքում արդեն ավելի քան 50 մարդ է զոհվել»,- ասված է հայտարարության մեջ:
Պորտալը հայտնում է Յանգոն, Բագո, Մանդալայ քաղաքների և հարակից շրջաններում գրանցված մահվան դեպքերի մասին:
«Մյանմայի զինված ուժերի օրը զինվորականներն ավելի շատ մարդ են սպանել, քան սովորական օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուրբաթ օրը ռազմական իշխանության վերահսկողության տակ գտնվող MRTV հեռուստաընկերությունը կառավարության հակառակորդներին նախազգուշացրել էր, որ բռնություններին և անկարգություններին մասնակցելը կարող է հանգեցնել նրան, որ մասնակիցների մի մասի գլխին կամ մեջքին կարող է պատահաբար գնդակ դիպչի:
Ի տարբերություն մասնավոր լրատվամիջոցների, պետական հեռուստաընկերությունը բազմիցս հայտնել է, որ ցուցարարների մեջ կան զինված մարդիկ, որոնք կրակում են զինվորական անձնակազմի և ոստիկանության սպաների վրա՝ հրահրելով ուժայիններին պատասխան կրակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում