Գարնանամուտը՝ «Հովեր» երգչախմբի նոր համերգով
«Հովեր» պետական կամերային երգչախումբը մարտի 30-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա գարնանամուտի համերգով: Խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ երգչախումբը կներկայացնի ժամանակակից հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգեր։
Երգչխամբի փոխանցմամբ, ծրագրում՝ Ա․ Ավանեսով, Է․ Ռաուտավաարա, Ե․ Երկանյան, Ռ․Մ․ Շաֆեր, Հ․ Շանդերլ, Վ․ Շարաֆյան։
Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ կատարվելիք ստեղծագործություններն առանձնահատուկ հետաքրքրությամբ են ընկալվում երգչախմբի երգիչների կողմից։
Արտակարգ դրության պայմաններում առցանց ձևաչափով արդեն կատարվել են Արթուր Ավանեսովի չորս նոր խմբերգերը, որոնք այս անգամ կհնչեն համերգային կատարմամբ։
Երգչախումբը կկատարի նաև Երկանյանի «Ագորա» ստեղծագործությունը, որը տարիներ առաջ կոմպոզիտորը նվիրել է «Հովեր»-ին։
Շաֆերի «Մինիվանկա» (“Miniwanka”) ստեղծագործությունը ջրի տարերքի հնչունային պատկերումն է՝ ալիքների, ստորգետնյա ջրերի, կարկուտի և այլ բոլոր հնարավոր կերպերով՝ «ջուրը երբեք չի մահանում» վերջաբանով։ Շանդերլի «Պարեր երազում» և «Բյու-բյու- բյու» ստեղծագործություններն առանց տեքստի հնչունային ֆանտազիաներ են։ Ռաուտավաարայի մեծակտավ «Էլեգիա» խմբերգի հիմքում Ռիլկեի համանուն ստեղծագործությունն է։
Համերգային ծրագիրը կավարտվի Վաչե Շարաֆյանի հիմնով (առաջին կատարում)։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները