Բայդենը ՌԴ-ի, Թուրքիայի և Չինաստանի նախագահներին հրավիրել է կլիմայի հարցերով բանակցությունների
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին աշխարհի 40 առաջնորդների հետ մեկտեղ հրավիրել է բանակցություններ վարելու կլիմայի փոփոխության վերաբերյալ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
Ավելի վաղ Ամերիկայի առաջնորդը հայտնել էր, որ հրավիրվածների թվում են իր գործընկերները Ռուսաստանից ու Չինաստանից: Բայդենը նշել է, որ Պուտինը և Սի Ցզինպինը տեղյակ են այդ մասին, չնայած նախագահն նրանց հետ անձամբ հարցը չի քննարկել:
Բանակցությունները տեղի կունենան առցանց՝ ապրիլի 22-23-ը:
Սպիտակ տան կողմից հրապարակված ցուցակի համաձայն, գագաթնաժողովին հրավիրված են Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Թուրքիայի և Ճապոնիայի ղեկավարները: Ուկրաինայի նախագահը ցուցակում չկա:
Ինչպես նշվել է Վաշինգտոնում, գագաթնաժողովը պետք է ընդգծի կլիմայի խնդիրների վերաբերյալ համաշխարհային հանրության ավելի վճռական գործողությունների տնտեսական օգուտները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԱՄՆ իշխանությունները, ապրիլյան բանակցություններում կենտրոնանալու են շրջակա միջավայր վնասակար արտանետումները նվազեցնելու միջազգային ջանքերի համախմբման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա