Freedom House. Հայաստանում օրենսդրական նոր փոփոխությունները սպառնալիք են մեդիայի և խոսքի ազատության համար
Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություններ, ինչպես նաև դրանց պաշտպանություն իրականացնող ամերիկյան Freedom House կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում օրենսդրական վերջին փոփոխությունները սպառնում են խոսքի ազատությանը։
Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի կողմից այն փոփոխությունների հաստատմանը, որոնք սպառնում են լրատվամիջոցների ու խոսքի ազատությանը զրպարտության և վիրավորանքի համար զգալիորեն մեծացնելով տուգանքները, կազմակերպությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.
««Հայաստանի իշխանությունների պարտականությունն է պաշտպանել երկրում լրատվամիջոցների ազատությունն ու ազատ արտահայտումը»,- ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:
Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը սատարում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն ազատ արտահայտումը և կսպառնան երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը:
Քաղաքացիական հասարակությունն արդարացիորեն քննադատել է օրինագիծը՝ հիմնավորելով, որ այն կարող են չարաշահել՝ չափազանց մեծ տուգանքներ գանձելու և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու նպատակով քաղաքական գործիչների և հասարակական այլ ազդեցիկ գործիչների քննադատության համար:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լրջորեն ընդունել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները և չեղարկել այս օրինագիծը»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Իրենց փորած փոսն առաջինն ընկնելու են անզուսպ ու ոչ բարեխիղճ խոսքով իշխանական գործիչները
- Զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարելու համար Փաշինյանը կարող էր ճտացնել ու փակել ֆեյքերի ինկուբատորը. Զոհրաբյան
- Բորիս Նավասարդյան. Պատգամավորները ռեպրեսիվ բնույթի օրենսդրական նախաձեռնություններով վրեժ են լուծում լրատվամիջոցներից
- Կոչ Արմեն Սարգսյանին. Կանխել խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված նախաձեռնությունը
- Շուշան Դոյդոյանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին դիրքորոշում արտահայտել Ալեն Սիմոնյանի անորակ նախագածի վերաբերյալ
- Լրագրողական կազմակերպություններն Արմեն Սարգսյանին կոչ են անում չստորագրել նոր ընդունված օրենքը
- Զրպարտության համար մինչև 6, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ տուգանք. նախագիծն ընդունվեց
- Շուշան Դոյդոյան. Թե՞ մենք Ալեն Սիմոնյանին հիշելու ենք միայն այս մահակ-նախագծով
- Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում. Անի Սամսոնյան