Mediaport.Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԱԾ պետ է փոխում
Թելեգրամի Mediaport ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հաջորդ շաբաթ ազատվելու է պաշտոնից։ Պատճառն այն է, որ Աբազյանը տապալել է Փաշինյանի քաղաքական հրահանգների կատարումը, չի կարողացել հիմքեր ստեղծել նրա համար խնդիրներ ստեղծող անձանց մեկուսացնելու համար:
«ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվելու Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որին Նիկոլ Փաշինյանը երեկ նշանակեց Քննչական կոմիտեի տնօրենի տեղակալ։
Սիմոնյանը երկուշաբթի նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրեն։ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումից հետո Հայաստանում, ըստ ամենայնի, քաղաքական ճնշումների նոր փուլ է սկսելու:
Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը ծվել է 1989թ. Արմավիրի մարզում։ Նրա մասին համացացնում գրեթե տվյալներ չկան, բացի մամուլի հրապարակումներն առ այն, որ լինելով դատավոր՝ վերջինս աշխատանքի չի հաճախել՝ տապալելով իր վարույթում գտնվող գործերի քննությունը։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության 3 տարվա ընթացքում սա ԱԱԾ պետի 5-րդ փոփոխությունն է»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Արգիշտի Քյարամյանը՝ ՔԿ «նախագալի» տեղակալ
- Միքայել Համբարձումյանը՝ Փաշինյանին. Մեկ անգամ ևս կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով Ձեզ ցանկալի արդյունքի հասնել չեք կարող
- Արթուր Վանեցյան. Կանգ առ, Նիկոլ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին