Լուսինե Սահակյան. ՍԴ-ն փրկեց այսօրվա իշխանություններին ապագա մեղադրանքից ու պատժից
Հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանն, անդրադառնալով երեկ Սահմանդրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու որոշմանը, գրել է.
«Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անվավեր և հակասահմանադրական ճանաչելով փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից։
Էնպես որ ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածներն էլ են կարծես կողմ քվեարկել»։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից
- Նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածները ընդունեցին դրա հակասահմանադրականությունը․ Մելիքյան
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
- Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն ունի որոշակիության դեֆիցիտ. Արամ Վարդևանյան
- ՍԴ-ում որոշեցին Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել գրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան