Զինծառայողների մարմինների որոնումներն այսօր իրականացվում են Ջրականում և Վարանդայում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել:
ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
ԱԻՊԾ փոխանցմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ չի փոխվել:
Վերջին տվյալներով հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է:
Հարակից հրապարակումներ`
- Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
- Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա
- Զոհված զինծառայողների աճյունների որոնումները կշարունակվեն երկուշաբթի
- Անհետ կորած զինծառայողների որոնումները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով
- Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1490 աճյուն. ԱԻՊԾ
- Մատաղիսում հայտնաբերվել է 4 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան