Կոչուբաև. «Կրելու ենք»-ը սկսվում է
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, անդրադառնալով երեկ Սահմանդրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու որոշմանը, գրել է.
«Ի՞նչ եղավ այսօր և ի՞նչ է լինելու վաղը։
Խոշոր հաշվով՝ ոչինչ։ ՍԴ-ն ընդամենը արձանագրեց այն, ինչ 3 տարի ասում էին առողջ բանականություն և նորմալ տրամաբանություն ունեցող մասնագետները։
Կասկածից վեր է, որ Նախագահ Քոչարյանի մեղադրանքը բոլոր կետերով ակնհայտ քաղաքական մոտիվներով է և կիլոմետրերով հեռու իրավաբանությունից։ Սա նշանակում է, որ սահմանադրական կարգի մասով քրեական գործը կկարճվի, իսկ դատախազությունը կփորձի հերթական հակասանիտարական մեկնաբանություններով պահել քրեական գործը, ինչը ժամանակավոր բնույթ է ունենալու։
Իրավիճակի դուալիզմն այն է, որ գործող իշխանական խմբավորումը արեց գործնականում ամեն ինչ. ՍԴ-ն տեռորի ենթարկելու, այն յուրայինանցնելու համար, սակայն այդ նույն ՍԴ-ն թքեց իշխանության գարշելի դեմքին և ծառայեց իրավունքին։
Միաժամանակ չեմ շտապում համալրել ՍԴ ֆանականի շարքերը, անելիքներ դեռ շատ կան։
«Կրելու ենք»-ը սկսվում է»։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Սահակյան. ՍԴ-ն փրկեց այսօրվա իշխանություններին ապագա մեղադրանքից ու պատժից
- Իրավունքի ուժով՝ ՍԴ-ը հաղթեց․ Էլինար Վարդանյան
- «Հայաստանն ու Արցախը որքան վնաս կրեց այդ ապօրինի հետապնդումից, դեռ հնարավոր չէ ամբողջությամբ պատկերացնել»
- Նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածները ընդունեցին դրա հակասահմանադրականությունը․ Մելիքյան
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
- Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն ունի որոշակիության դեֆիցիտ. Արամ Վարդևանյան
- Ռոբերտ Քոչարյան. Ընտրություններին մասնակցելու և կրելու ենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին