Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայրին է փոխանցվել ռուսական հումանիտար բեռը
Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված հումանիտար օգնության առաքումը Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր:
«Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, Նորագյուղ բնակավայրի վարչակազմի հետ համատեղ դեռ հունվարին մշակել էին մարդասիրական գործողություն անցկացնելու ընթացքը: Վարչակազմի հետ մենք հստակեցրել էինք գյուղի հատկապես անապահով բնակիչների ցուցակները, փախստականների և ներքին տեղահանված անձանց առկայությունը»,- ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ մասին ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարը Իգոր Սիվակովը:
«Համաձայն այդ ցուցակի, մենք ապահովել ենք ավելի քան 100 հիմնական պարագաների տրամադրումը առավել շատ կարիք ունեցող մարդկանց: Դրանից բացի նաև բազմազավակ ընտանիքները կստանան մարդասիրական օգնություն: Ապագայում նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաև այլ բնակավայրերում, որպեսզի Արցախի բնակիչները հնարավորինս շուտ վերադառնան բնականոն կյանքի պայմաններին ու գործունեությանը»,- հավելել է նա:
Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները շահույթ չհետապնդող «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» անկախ կազմակերպության և «Դոկտոր Լիզա» և «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամների անունից Նորագյուղին նվիրել են ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, կերակուր պատրաստելու համար գազայրիչներ և այլ գույք:
Ընտանիքներին օգնելուց բացի, գյուղի բուժկետին հանձնվել է առաջնային ախտորոշման մի շարք սարքավորումներ՝ արյան ճնշման չափման և սրտի աշխատանքի ուսումնասիրման սարքեր, գլյուկոմետր, ջերմաչափ և այլն՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան