Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հոսպիտալացվել է
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն հոսպիտալացվել է` հաստատված verterbo-basilar սինդրոմի պատճառով, որի ժամանակ խախտվում է ուղեղի արյան շրջանառությունը: Ինչպես հայտնում է «Գազետա ռու»-ն, այդ մասին նա գրել է իր Facebook-ում:
Քաղաքապետն ասել է, որ բժիշկները նույնպես հաստատել են, որ նա վեստիբուլոպաթիա ունի:
Կալաձեի խոսքով՝ առողջական այս խնդիրների պատճառով նա բուժզննում է անցնում Թբիլիսիի կլինիկաներից մեկում:
Բացի այդ, պաշտոնյան նշել է, որ ինքը շարունակում է հեռավար աշխատանքը, չնայած բժշկական հաստատությունում է գտնվում, որտեղ նա հետազոտվում է գլխուղեղի կամ ողնաշարային զարկերակներում արյան հոսքի թուլացման հետևանքով առաջացած ուղեղի դիսֆունկցիայի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան