Պանամայում նկարահանել են ուղևորատար ինքնաթիռին կայծակի հարվածելու պահը
Պանամայում նկարահանել են, թե ինչպես է կայծակը հարվածում ինքնաթիռին, որը վայրէջք էր կատարում փոթորկի ժամանակ: «Daily Mail»-ի տարածած հաղորդագրությունը հրապարակում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Boeing 737 MAX-ը թռնում էր մոտ ինը կիլոմետր բարձրության վրա և պատրաստվում էր վայրէջք կատարել Պանամա քաղաքի Տոկումեն միջազգային օդանավակայանում:
Խցիկից արված դրամատիկ կադրերը ցույց են տալիս, թե որքան հզոր կայծակ է հարվածել ինքնաթիռի քթին:
Չնայած նավիգացիոն դժվարին պայմաններին և օդանավում գտնվող 140 նյարդայնացած ուղևորներին՝ երկու օդաչուն էլ հանգստություն են պահպանել և կարողացել են ապահով վայրէջք կատարել: Չի վնասվել նաև ինքնաթիռի ֆյուզելյաժը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա