
Փրկարարները Ջրականի և Վարանդայի շրջաններում այսօր հայտնաբերել են ևս 5 զինծառայողի աճյուն
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է .
«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի(Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն:
Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ:
ԱԻ պետական ծառայությունն առաջիկա օրերին ևս կշարունակի որոնումները, այսուհետ՝ ըստ անհրաժեշտության»:
Հարակից հրապարակումներ`
- Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
- Հայկական կողմին է փոխանցվել 15 զինծառայողի աճյուն