Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված
Արցախի պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրում է.
«Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսվեց պատերազմը....
Արդեն կես տարի.. ո՞նց անցավ, ե՞րբ անցավ՝ այդպես էլ չհասկացանք.... Ուղիղ 6 ամիս է մեր կյանքն էլ առաջվանը չէ... Ուղիղ 6 ամիս է մեր նյարդերն էլ առաջվանը չեն....Մենք քնում ենք, վեր կենում, խանութներ գնում, հաց ուտում, բայց մեր ուղեղը այդպես էլ չի անջատվում....Գրեթե բոլորիս մտքին միայն մեկ բան է՝ պատերազմը...
Ու դա է պատճառը, որ չհասկացանք, թե ինչպես անցավ ձմեռը, ինչպես է անցնում գարունը...
Ու հենց այսօր՝ պատերազմի սկզբից կես տարի անց, անսովոր ձյուն ա գալիս... Ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, մեկ օրում հազարավոր տղերքի մահը ուրացածների պղծությունը....
Ու այդպես էլ ոչ մի դավաճան ,ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված, որոնք հրետանավորին ականջակալ, բռոնի ժիլետ, և այլ հասանելիք պարագաները չէին տվել, այն հրամանատարները, որոնք զորքին մենակ էին թողոլ ու էտպես շատ բաներ»։
Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսվեց պատերազմը.... Արդեն կես տարի.. ո՞նց անցավ, ե՞րբ անցավ՝ այդպես էլ չհասկացանք.... Ուղիղ 6...
Опубликовано Artak Hovhannisyan Суббота, 27 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Բա որ հիշում եք, տականքն ինչո՞ւ է դեռ վարչապետ
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Մեզ ներողություններ պետք չեն
- Հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի մեդալը դեռ ծնողներին չեն հանձնել
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Ամեն ինչ կտայի, որ ձեր սեղանը ես գցեի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան