Աշոտյան. Հանրայինի արածը, փաստացի, Նիկոլի հաշվետվության ինֆորմացիոն տարբերակն է լինելու Ալիևի մոտ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Հանրային հեռուստատեսության կողմից լուրերն ադրբեջաներեն հրապարակելուն, գրում է.
«Համացանցը բուռն քննարկում է Հանրային Հեռուստաընկերության կողմից ադրբեջաներենով լուրերի բաժնի ստեղծումը։
Մինչև2018-ը նման որոշումը ճիշտ կհամարեի, քանզի մինչևՀայաստանում իշխանազավթումը Հայաստանն Ադրբեջանի դեմ ինտենսիվ պատերազմի մեջ էր ոչ միայն ռազմադաշտում, դիվանագիտության մեջ, այլևտեղեկատվական դաշտում։
Բազմաթիվ հմուտ մասնագետների ներգրավմամբ այս տեղեկատվական պատերազմի մեջ էինք գրեթե բոլորս։
2018-ից հետո այլևս հայտնի պատճառներով այս դավադիր ոհմակը ամբողջությամբ ոչնչացրեց, տապալեց հակաադրբեջանական քարոզչությունը ևհակաքարոզչությունը։ Լուծարվեցին անգամ համապատասխան ստորաբաժանումները, աշխատանքից հեռացվեցին լավագույն մասնագետները, ուսապարկերի համար այս խնդիրը վերացավ նաևարտաքին ճակատում։
Ադրբեջանն նաևտեղեկատվական դաշտում 3 տարի անում է, ինչ ուզում է։
ևահա հիմա, խայտառակ կապիտուլյացիայից հետո հանրայինով ադրբեջաներենով լուրերի բաժինը մեկ նպատակ ունի՝ պարտվողական ու կեղծ խաղաղասիրական, այն է՝ դավաճանական քարոզչական դիսկուրսի տրանսլյացիան Ադրբեջան։
Սա, փաստացի, Նիկոլի հաշվետվության ինֆորմացիոն տարբերակն է լինելու Ալիևի մոտ»։
Համացանցը բուռն քննարկում է Հանրային Հեռուստաընկերության կողմից ադրբեջաներենով լուրերի բաժնի ստեղծումը։ Մինչեւ 2018-ը...
Опубликовано Armen Ashotyan Пятница, 26 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին