Իրանն ու Չինաստանը ստորագրել են 25 տարվա ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Իրանն ու Չինաստանը ստորագրել են 25 տարվա «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիրը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ արարողությունը հեռարձակվել է Press TV-ի կողմից:
Համաձայնագիրը ստորագրել են Թեհրան պաշտոնական այցով գտնվող Չինաստանի արտգործնախարար Վան Յին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվել են ընդլայնել երկկողմ հարաբերությունները:
Մինչ այդ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ փաստաթուղթը կանդրադառնա երկու երկրների համագործակցության քաղաքական ու տնտեսական հարցերին:
Մասնավորապես, ուշադրություն է դարձվում տարբեր ոլորտներում տնտեսական համագործակցությանը, մասնավոր հատվածին և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը Իրանի մասնակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան