Նաիրա Զոհրաբյան. Հայաստանյան սորոսներին վիրավորել է այն, որ ես Սորոսի ռուս դրածո Նավալնուն անվանել եմ պետականակործան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է սորոսական կազմակերպությունների կողմից իր դեմ նախաձեռնած արշավի մասին.
«Փաստորեն, հայաստանյան սորոսական մի խումբ կազմակերպություններ միջազգային հարթակներ իմ դեմ նամակներ են հղել։ Ու գիտե՞ք, թե ինչի համար. ստրասբուրգյան հունվարյան նստաշրջանում իմ ելույթի համար, որտեղ ես այդ կազմակերպություններին մեղադրել եմ իրենց գործունեությամբ երկրի իմունիտետը ջարդելու մեջ և կոչ եմ արել Ռուսաստանին թույլ չտալ, որ Նավալնին Ռուսաստանում կրկնի հայաստանյան սցենարը։
Ուրեմն, սորոսականները իրենց հղած լայնաշունչ նամակում ինձ մեղադրել են նաև, որ հակասորոսական իմ ելույթների պատճառով իրենք իրենց այլևս անվտանգ չեն զգում և հանրության ագրեսիայի մշտական թիրախի տակ են։
Հայաստանյան սորոսներին նաև վիրավորել է այն, որ ես Սորոսի ռուս դրածո Նավալնուն անվանել եմ պետականակործան։
Հա, և ի՞նչ են պականջել մեր սորոսականները միջազգային կառույցներից. նրանք ուզում են, միջազգային կառույցները ինձ լռեցնեն, քանզի իմ ելույթները «նպաստում» են Սորոսի հանդեպ ատելության աճին, ինչը, ըստ իրենց, ավարտվում է իրենց գրասենյակների վրա գրոհով։
Ու քանի որ միջազգային կառույցներում հստակ ընդգծված հակառուսական տրամադրություն է թևածում, իմ կերպարը ամբողջացնելու համար վերջիններս իրենց նամակում մի քանի անգամ շեշտել են, որ ես ռուսամետ եմ և Եվրոպայի սիրած ու գուրգուրած Նավալնուն համարում եմ չարիք։
Ի դեպ, հայկական սորոսականները չեն էլ թաքցրել, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահից ինձ հեռացնելը իրենց նախաձեռնությունն է եղել։
և ուրեմն, որպես ամփոփում ասեմ՝ ես շարունակելու եմ ամեն ինչ անել, որ բոլոր այն կասկածելի ֆինանսավորմամբ կազմակերպությունները, որոնց խնդիրը մեր ինքնությունը, եկեղեցին, բանակը, պատմությունը, ընտանիքը ոչնչացնելն է, ովքեր փող եմ ստանում թուրքի հետ եղբայրություն քարոզելու համար, չկարողանան ավարտին հասցնել Հայաստանի պետականությունը ջնջելու իրենց առաքելությունը։
Էնպես որ՝ շարունակեք նամակներ գրել»։
Փաստորեն, հայաստանյան սորոսական մի խումբ կազմակերպություններ միջազգային հարթակներ իմ դեմ նամակներ են հղել։ Ու գիտե՞ք, թե...
Опубликовано Naira Zohrabyan Пятница, 26 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ջակուզի, բուխարի․․․որտեղ էր Նավալնին ապրում Գերմանիայում
- Փաշինյանն ու Նավալնին կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում. Ռոբերտ Քոչարյան
- Կրեմլը Նավալնիի նկատմամբ Արևմուտքի քննադատությունը չի համարում Պուտինի հրատապ պատասխանի պատճառ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները