ՌԴ-ն կսահմանի իր տարածքից արևածաղկի յուղի արտահանման լողացող մաքսատուրք
ՌԴ մաքսա-սակագների կարգավորման ենթահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանից արևածաղկի յուղի արտահանման լողացող տուրքը: «Գազետա ռու»-ն հայտնում է. որ նման տեղեկություն է հրապարակվել Տնտեսական զարգացման նախարարության կայքում:
Մաքսատուրքը կգործի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը: Դրա չափը կկազմի 70% և այն կգանձվի բազային գնի և ինդիկատիվ գնի տարբերությունից:
«Միևնույն ժամանակ, բազային գինը սահմանվում է 1000 դոլար, իսկ ինդիկատիվ գինը որոշվելու է «Reuter» լրատվական գործակալության տվյալների հիման վրա»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության, լողացող տուրքը նպաստում է շուկայի կանխատեսելիության բարձրացմանը և բնակչության համար արևածաղկի ձեթի կայուն գների պահպանմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին